Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Читать далее «Կամուրջը։ Կաֆկա»

Դեղին ծաղիկը: Խուլիո Կորտասար

Պատմվածաշարում վառ ձևով դրսևորվել են Կորտասարի գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները իհարկե, ինչպես շատ այլ ստեղծագործություններում, այստեղ ևս Կորտասարյան գեղագիտական համակարգի կարևոր տարրը խաղն է. մի կողմից՝ սա խաղ է սեփական երևակայության հետ, մյուս կողմից՝ ընթերցողի հետ՝ վերջինիս դարձնելով ստեղծագործական աներևույթ մասնակից:

«Դեղին ծաղիկը» ընդգծում է կյանքի անցողիկությո՞ւնը, թե՞ շարունակելիությունը, կամ գուցե այն համոզմունքը, որ ոչինչ չի՞ավարտվում, անգամ մարդկային կյանքը։ — Այս պատմվածքում նախ և առաջ կարելի է առանձնացնել անմահության թեման՝ վերամարմնավորման միջոցով: Պատմվածքի վերջում, հիանալով դեղին ծաղկի գեղեցկությամբ, որում կարծես վերածնվում է Լյուքը, հերոսը հրաժարվում է մահկանացու լինելու գաղափարից եւ սկսում փնտրել որևէ մեկին, որը «կվերապրեր» իր կյանքը՝ թեկուզ և թշվառ, լի անհաջողություններով ու հիասթափություններով: Իսկ դեղին ծաղիկը կարելի է դիտել որպես կյանքի մի նոր շրջափուլ սկսելու «ուրիշ» ձև:

grakanakumb.wordpress.com

Արբեք։ Շառլ Բոդլեր

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Վերլուծություն

Հեղինակ ասում է, որ պետք է վայլել ամեն վարկյանը, րոպեն, ժամանակը, պետք է զբաղվել տարբեր նախասիրություներով, ստեղծել քո աշխարհ պետք է ապրես այնպես, որ քո ապրածից հաճույք ստանաս պետք չէ ժամանակը վատնել ամենափոքրիկ մանրուքի վրա։

Առակների վերլուծություն

Ճնճղուկներ

Մեծ բան է սոխակ, մենք` ճնճղուկներս ավելի շատ ենք:

Առակը մեծ համեմատական է ,հասարակության հետ,առակը նաև քիչ թե շատ վերաբերվում է այն մարդկանց ովքեր տարբերվում են իրենց ունակություներով, մտահաղացումներով, բայց դա առիթ չի հանդիսանում, որ կարող է վերևից նայել քանի որ երգիչը լավ երգում է, նկարողը լավ նկարում է,իսկ շինարարը լա կառուցում է։

Читать далее «Առակների վերլուծություն»