Դեղին ծաղիկը: Խուլիո Կորտասար

Պատմվածաշարում վառ ձևով դրսևորվել են Կորտասարի գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները իհարկե, ինչպես շատ այլ ստեղծագործություններում, այստեղ ևս Կորտասարյան գեղագիտական համակարգի կարևոր տարրը խաղն է. մի կողմից՝ սա խաղ է սեփական երևակայության հետ, մյուս կողմից՝ ընթերցողի հետ՝ վերջինիս դարձնելով ստեղծագործական աներևույթ մասնակից:

«Դեղին ծաղիկը» ընդգծում է կյանքի անցողիկությո՞ւնը, թե՞ շարունակելիությունը, կամ գուցե այն համոզմունքը, որ ոչինչ չի՞ավարտվում, անգամ մարդկային կյանքը։ — Այս պատմվածքում նախ և առաջ կարելի է առանձնացնել անմահության թեման՝ վերամարմնավորման միջոցով: Պատմվածքի վերջում, հիանալով դեղին ծաղկի գեղեցկությամբ, որում կարծես վերածնվում է Լյուքը, հերոսը հրաժարվում է մահկանացու լինելու գաղափարից եւ սկսում փնտրել որևէ մեկին, որը «կվերապրեր» իր կյանքը՝ թեկուզ և թշվառ, լի անհաջողություններով ու հիասթափություններով: Իսկ դեղին ծաղիկը կարելի է դիտել որպես կյանքի մի նոր շրջափուլ սկսելու «ուրիշ» ձև:

grakanakumb.wordpress.com

Оставьте комментарий