«Մուտք կրթահամալիր» ճամբար օր չորրորդ

Օրը հինգշաբթի՝ սկսեցինք սարալանջից։ Մի լավ մաքրեցինք և գեղեցկացրեցինք տարածքը։ Հետո գնացինք հյուսիսային դպրոց Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց շարունակելու մեր պատրաստած և կիսատ թողնված կախազարդերը գունավորելու:

Վերջացնելուց հետո գնացինք ՏՏ վեբ պարապմունքի ընկեր Հերմինեի հետ շտկելու մեր բլոգների սխալները :Ընդմիջեցինք և սկսեցին պարել ընկեր Լաերտ հետ , վերհիշեցինք մեր պարերը հետո քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց: Զբաղվեցինք ամենահաճելի զբաղմունքով՝ կենդանիների խնամքով, քանի որ ինքս էլ սիրում եմ կենդանիներին և այս ակտիվ օրը ավարտեցինք այսքանով։

Оставьте комментарий